- Մեր արժեքներն են` թիմային աշխատանքը, վստահությունը, ազնվությունը, կարգապահությունը և պատասխանատվությունը։
- Մեր առաքելությունն է՝ լինել վստահելի և կայուն գործընկեր շինանյութի ոլորտում։
- Մեր աշխատանքի սկզբունքն է` ապահովել մատուցված ծառայությունների բարձր որակ և ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին:
«Բեսթ Գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին և հանդիսանում է կերամիկական սալիկների,
սանիտարական կերամիկայի, լամինատե հատակի և այլ շինանյութերի ներմուծմամբ զբաղվող խոշոր ընկերություններից
մեկը։
«Բեսթ Գրուպ»-ը շինանյութի շուկայում սպառողներին ներկայանում է «Լիդերիա» և «Կերամիկ Սիթի» խանութների
ցանցով, որոնք գործունեության ընթացքում զբաղեցրել են իրենց կայուն և վստահելի տեղը հայաստանյան շինանյութի
շուկայում։
Հիմնական գործունեությունը ծավալելով Երևան քաղաքում, ընկերությունը համագործակցում է նաև ՀՀ բոլոր
մարզերի շինանյութի խանութների հետ, դարնալով առաջատար ապրանքանիշերի մատակարարը նաև մարզերում։
«Բեսթ Գրուպ»-ը հանդիսանում է մի շարք ապրանքանիշերի պաշտոնական և բացառիկ ներկրողը Հայաստանում։

